ՎՏԲ-Հայաստան Բանկի «Ամսվա հաջողակ» ակցիայի շրջանակներումարդեն հայտարարվել են առաջին հաղթողները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՎՏԲ-Հայաստան Բանկն ամփոփեց «Ամսվա հաջողակ» ակցիայի առաջին արդյունքները, որը մեկնարկել էր Բանկի ամենաակտիվ վարկային քարտապանների համար:

Առաջին հաջողակների անուններն արդեն հայտարարվել են` յուրաքանչյուրըստացել է 100 000 ՀՀ դրամ մրցանակ:

Ակցիան մեկնարկել է 2019 թվականի հունիսի 1-ին և կտևի մինչև 2019 թվականի նոյեմբերի 30-ը ներառյալ:

Ակցիայի պայմանների համաձայն, նշված ժամանակահատվածում, օգտվելով վարկային քարտից և առավելագույնս օգտագործելով քարտի վարկային սահմանաչափը, Բանկի ֆիզիկական անձ հանդիսացող հաճախորդները կունենան հնարավորություն ստանալու դրամական պարգևներ` ամսական 100,000 ՀՀ դրամ գումարի չափով:

Ակցիայի ընթացքում՝ յուրաքանչյուր ամսվա վերջում, Բանկը որոշում է երկու «հաջողակներին», ովքեր առավելագույն չափով օգտագործել են իրենց վարկային սահմանաչափը:

Հիշեցնում ենք, որ «Ամսվա հաջողակ» ակցիայի մասնակից կարող են դառնալ ինչպես Բանկի նոր, այնպես էլ գործող հաճախորդներ՝քարտի սահմանաչափը չօգտագործած վարկային քարտերի քարտապաններ:

ՎՏԲ-Հայաստան Բանկն իր հաճախորդներին հորդորում է ավելի ակտիվ օգտագործել վարկային քարտերի սահմանաչափը՝ամսական 100 000 ՀՀ դրամի չափովմրցանակ ստանալու նպատակով:

«Ամսվա հաջողակ» ակցիայի մանրամասներին կարելի է ծանոթանալ Բանկի մասնաճյուղերում, www.vtb.am Բանկի պաշտոնական կայքում, ինչպես նաև զանգահարելով ՎՏԲ-Հայաստան Բանկի Կոնտակտային կենտրոն 87-87 հեռախոսահամարով:




Լրահոս