Սեպտեմբերի 12-ի միջոցառումներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լրատվամիջոցների հարգելի՛ ներկայացուցիչներ

Վաղը՝ սեպտեմբերի 12-ին՝ ժամը 12:30-ին, Հայ-Ռուսական (սլավոնական) համալսարանի Կապույտ դահլիճում Արցախի Հանրապետության նախկին վարչապետ, «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը «Հայաստան և Արցախ. տնտեսական մոդելների նմանություններն ու տարբերությունները, տնտեսության ինտեգրման առաջնահերթությունները» թեմայով հանդես կգա դասախոսությամբ, որից հետո բանախոսը կպատասխանի նաև լրագրողների հարցերին:

Բոլորիդ սիրով հրավիրում ենք:

«Ազատ հայրենիք» կուսակցության մամուլի կենտրոն

***

Սեպտեմբերի 12-ինժամը 12.00-ին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կկայանա ՄոսկվաԲիշքեկԵրևանՔիշնևՆուրՍուլթան տեսակամուրջ՝ նվիրված սեպտեմբերին Ղրղըզստանում կայանալիք Եվրասիական շաբաթվան:

Տեսակապի թեման՝ Եվրասիական տնտեսական միության լոգիստիկ և մաքսային ենթակառուցվածքները:

Բանախոսը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Մաքսային ենթակառուցվածքի վարչության տնօրեն Բակտիբեկ Բայսերկեևն է, որին Բրյուսելից կմինան Մաքսային համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղարի տեղակալ Ռիկարդո Տրևինոն։

***

 




Լրահոս