ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Կարեն Սարուխանյանը դիմել է ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանին։ Այս մասին սոցցանցի իր էջում գրել է պատգամավորը։
«Այսօր գրությամբ դիմեցի Հայաստանի Հանրապետության ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանին՝ առաջարկելով Գյումրու բոլոր նորակառույց փողոցներում տեղադրել տեսանկարահանող և արագաչափ սարքեր՝ վթարային իրավիճակներից և դրա հետևանքներից խուսափելու համար»,- գրել է նա։