Մարտունիից ուղղաթիռով 2 տարեկան երեխայի են տեղափոխել Երևան. նրա մոտ ուժեղ ցնցումներ են նկատվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ երեկոյան Գեղարքունիքի մարզից սանիտարական ուղղաթիռով Երևանի «Սուրբ Աստվածամայր» ԲԿ է տեղափոխվել 2 տարեկան երեխա, ում մոտ նկատվել է ուժեղ ցնցում ու բարձր ջերմություն: Այս մասին ArmLur.am–ին հայտնեց «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը։

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մամուլի խոսնակի խոսքով՝ երեխան «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքում ստանալով համապատասխան բուժօգնություն գիտակցության է եկել: Բժիշկները վիճակը գնահատում են կայուն:

Շարունակում է գտնվել վերակենդանացման եւ նյարդավիրաբուժական բաժանմունքների բժիշկների հսկողության ներքո:

Լիդա Եղիազարյան




Լրահոս