Հին հաշիվներ, նոր դատ․ ինչ է կատարվել Իջեւանի բժշկական կենտրոնում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 11-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում մեկնարկեց երկար տարիներ Իջեւանի բժշկական կենտրոնը տնօրինած, այժմ այդ ԲԿ-ի բժիշկ Հրաչյա Ներսիսյանի հայցով նախնական դատական նիստ։ Նա դատարան է դիմել ընդդեմ «Իջեւանի բժշկական կենտրոն»ՓԲԸ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վազգեն Մարգարյանի՝ կարգապահական տույժը վերացնելու եւ արյան փոխարինիչներով ապահովելուն հարկադրելու պահանջի վերաբերյալ հայցով։ Վ. Մարգարյանը Հրաչյա Ներսիսյանին է փոխարինել Իջեւանի ԲԿ-ի տնօրենի պաշտոնում եւ Իջեւանի բժշկական կենտրոնը ղեկավարել է 2013-2015թվականներին։

2019թ. ապրիլի 22-ին Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը որոշում է ընդունել մինչեւմրցույթով«Իջեւանի բժշկական կենտրոն»ՓԲԸտնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելը Վազգեն Մարգարյանին այդ բուժհիմնարկի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնում նշանակելու մասին: 4 տարի առաջ՝ 2015թ., Իջեւանի բժշկական կենտրոնի նախկին տնօրեն Վազգեն Մարգարյանը դիմել է ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային վարչություն, հայտնել, որ 2003-2013թթ. Իջեւանի նախկին հիվանդանոցի տարածքում գտնվող ավտոտնակների (այն սեփականության իրավունքով պատկանում է Իջեւանի ԲԿ-ի նախկին տնօրեն, Վազգեն Մարգարյանից առաջ բժշկական կենտրոնը ղեկավարած Հրաչյա Ներսիսյանի կնոջը) էլեկտրաէներգիայի ծախսի գումարները վճարվել են Իջեւանի ԲԿ-ի հաշվին:

Դա բացահայտվել է Իջեւանի ԲԿ-ում 2014թ. կատարված աուդիտի արդյունքում: Վ. Մարգարյանը, չցանկանալով իր վրա վերցնել կատարվածի պատասխանատվությունը, դիմել էր իրավապահներին: Հ. Ներսիսյանի նկատմամբ քրեական գործ էր հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 179 հոդվածի 2-րդ մասով: Իջեւանի ԲԿ-ի տնօրեններ Հրաչյա Ներսիսյանի եւ Վազգեն Մարգարյանի նկատմամբ ֆինանսատնտեսական խախտումների կատարելու կասկածանքով հարուցված քրեական գործերը Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային վարչությունում կատարված քննության արդյունքում մի քանի տարի առաջ կարճվել են:

Ոսկան Սարգսյան
Տավուշ




Լրահոս