Արցախի խորհրդարանը ստացել է Սամվել Բաբայանի նախաձեռնած ստորագրահավաքի փաթեթը․ այն կուղարկվի Սահմանադրական դատարան․ «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Արցախի խորհրդարանը սեպտեմբերի 9-ին ստացել է ԼՂ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի նախաձեռնած ստորագրահավաքի փաթեթը: Մեր տեղեկություններով` այն ներկայացվել է ԼՂՀ ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովին, որպեսզի այնտեղ առաջիկայում քննարկվի հարցը, ու եթե նպատակահարմար գտնեն, ընդգրկեն ԱԺ լիագումար նիստում: Բայց, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն, Արցախի իշխանությունները նպատակ ունեն այն ուղարկել Սահմանադրական դատարան՝ դրա սահմանադրականությունը ստուգելու համար: Իսկ այդ դեպքում դեռ մոտ երկուսուկես ամիս կտեւի այդ պրոցեսը:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացրել էր, որ, ըստ ԿԸՀ-ի տվյալների, Բաբայանի կողմնակիցների հավաքած ստորագրությունների ընդհանուր թիվը 19 հազարից մի փոքր է ավելի եղել: Բայց դա խնդիր չէ, քանի որ Արցախում հանրաքվե անցկացնելու համար, ըստ Սահմանադրության, անհրաժեշտ է ընտրողների 10 տոկոսի ստորագրությունը, այսինքն՝ 10 հազար 278 ստորագրություն, ուստի կարելի է ասել, որ Բաբայանը հավաքել է անհրաժեշտ թվով ստորագրություններ»

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։




Լրահոս