ՖՈՏՈ. Ինչ իրավիճակ է դատարանի բակում Քոչարյանի դատից առաջ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 6-ին ՀՀ Սահմանադրական դատարանը հրապարակել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով որոշումը:

Սեպտեմբերի 7-ին Քոչարյանի փաստաբանական թիմը միջնորդել էր վերացնել նախագահի խափանման միջոց կալանքը և դադարեցնել նրա նկատմամբ քրեական հետապնդումը։ Ամիսներ առաջ պաշտպանները ներկայացրել են նաև գրավի կիրառման վերաբերյալ միջնորդությունը, որը քննության չի առնվել։

Սեպտեմբերի 12-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը (Շենգավիթի նստավայր)՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ քննել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների միջնորդությունը նրան ազատ արձակելու վերաբերյալ: Այսօր՝ սեպտեմբերի 17-ին, ժամը 13:00-ին դատարանը կհրապարակի որոշումը:

ArmLur.am-ի թղթակիցը հայտնում է, որ այս պահին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի մոտ մեծ թվով ոստիկանական ուժեր են կենտրոնացած:

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է Մարտի մեկի գործով սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ։ Մեկ տարվա ընթացքում երկրորդ նախագահը կալանավորվել է երեք անգամ. վերջինը՝ հունիսի 25-ին Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանի որոշմամբ։




Լրահոս