ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչ էական խախտում է թույլ տվել Հրայր Թովմասյանը. պարզաբանում է Վլադիմիր Վարդանյանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը որոշեց գործընթաց սկսել Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ: Քիչ առաջ այս մասին հայտնեց խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:

«Իմ քայլի» պատգամավոր Վլադիմիր Վարդանյանն իր հերթին հայտարարեց, որ այստեղ ժամկետի խնդիր չկա. «ՍԴ անդամի լիազորությունների դադարեցման հիմքերից մեկն էական կարգապահական խախտումն է: Այս գործընթացը կարող է նախաձեռնել ԱԺ խմբակցությունը` դիմելոբվ ԱԺ-ին: Դրանից հետո Ազգային ժողովը քննարկում է հարցը և գաղտնի քվեարկությամբ` ձայների 3/5-ով, որոշում է կայացնում դիմել ՍԴ-ին, վերջնական որոշումը կայացնում է հենց ՍԴ-ն` ձայների 2/3-ով` 6 դատավորով:

Էական խախտումն այն է, որ ՍԴ-ն չի քննել Քոչարյանի դիմումի վերաբերյալ Վահե Գրիգորյանի դիմումը, որ դատավորներից 3-ը չեն կարող մասնակցել գործի քննությանը:

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս