Ողբերգական վթար Գեղարքունիքի մարզում. վարորդի դին գտել են 30 մետր հեռու

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 17-ին, ժամը 00։04-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Գավառ-Սևան ավտոճանապարհի 5-րդկմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «BMW» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գևորգ Հ., ծնված 1982 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 50 մետր գլորվելով հայտնվել դաշտում։

Փրկարարներն ավտոմեքենայից մոտ 30 մետր հեռավորության վրա հայտնաբերել են վարորդի դին։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։




Լրահոս