Սեպտեմբերի 18-ի միջոցառումներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 18-ին` ժամը 11:00-ին, Պոստ Սկրիպտում մամուլի ակումբում Ադրբեջանահայերի ասամբլեայի նախագահ, ադրբեջանագետ Գրիգորի Այվազյանը կխոսի Ադրբեջանում անցկացվող լայնամասշտաբ հերթական զորավարժությունների, դրանց վտանգի մասին, ինչպես նաեւ կանդրադառնա ԼՂՀ հիմնախնդրի լուծմանն ուղղված բանակցային գործընթացին` հնարավոր զարգացումներով:

***

Սեպտեմբերի 18-ին ժամը 11:00 Փաստարկ մամուլի ակումբի հյուրն է Ընդդեմ իրավական կամայականության հ/կ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը: ԹԵՄԱ՝ Ղարաբաղյան գործընթաց. իրողություններ և հնարավոր զարգացումներ:

***

Հարգելի գործընկերներ,

սեպտեմբերի 18-ին, ժամը`10:30, Շիրակացու ճեմարանում կբացվի շարունակական կրթության և սերտիֆիկացման 

տարածաշրջանային կենտրոն, որը նախատեսված է օզոնային անվտանգ այլընտրանքային տեխնոլոգիաների շնորհիվ 

տեխնիկական և ինժեներական անձնակազմի վերապատրաստման համար:




Լրահոս