Դատարանը մերժեց Մանվել Գրիգորյանին գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն-Նորք-Մարաշ նստավայրում այսօր ևս շարունակվել է ԵԿՄ վարչության նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի գործով դատական նիստը:

Այս դատական նիստի ժամանակ ևս մեղադրվող կողմը միջնորդություն է ներկայացրել՝ Գրիգորյանին գրավի դիմաց ազատ արձակելու համար: Գումարի չափ չի նշվել, այն թողնվել է դատարանի հայեցողությանը: Դատարանը միջնորդության վերաբերյալ իր որոշումը հրապարակել է այսօր՝ ժամը 15։00-ին՝ դարձյալ մերժելով միջնորդությունը: Նշենք, որ նիստը նախագահում է դատավոր Մնացական Մարտիրոսյանը:

Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով («Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ հրազեն և ռազմամթերք ապօրինի կերպով ձեռք բերելը և պահելը») նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով: Նա մեղադրվում է 2016թ.-ի ապրիլյան քառօրյա պատերազմի եւ դրան հաջորդած օրերին Արցախի Հանրապետության սահմանների պաշտպանությունն իրականացնող զինվորականների եւ կամավորների կարիքները հոգալու նպատակով հատկացված գույքը յուրացնելու մեջ։




Լրահոս