Որ պաշտոնյաների հետ են քննարկել արտակարգ դրության ռեժիմը. Քոչարյանն անուններ հնչեցրեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր նիստը նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանից հետաքրքրվեց՝ որքա՞ն գրավ է պատրաստ վճարել՝ խափանման միջոց կալանքը փոխելու դեպքում:

«Եթե դուք ապասառեցնեք իմ հաշիվները՝ դա մեկ իրավիճակ է, եթե չեք ապասառեցնում՝ մեկ այլ իրավիճակ: Ես չգիտեմ՝ ինչ եմ ասելու, որովհետև չգիտեմ՝ Դուք ինչ եք մտադրված անել: Փաստն այն է, որ իմ և իմ ընտանիքի անդամների հաշիվները սառեցված են, ակնհայտ է, որ այդ գումարը ես ինչ-որ տեղից պետք է վերցնեմ: Ես կյանքում պարտքեր չեմ արել, իմ տեսակը չէ: Եթե ապասառեցնում եք՝ այլ գումար է, եթե չեք ապասառեցնում՝ այլ գումար»,- ասաց նա:

Քոչարյանը թվարկեց նաև այն մարդկանց անունները, որոնց հետ քննարկել է արտակարգ դրություն մտցնելը: Նրանք են՝ ԱԺ նախկին նախագահ Տիգրան Թորոսյանը, Սերժ Սարգսյանը, ՀՀ ոստիկանապետ Հայկ Հարությունյանը եւ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը: Նա նշեց նաև վարչապետի խորհրդական Արշակ Կարապետյանի անունը:




Լրահոս