Նիկոլ Փաշինյանը Գեղարքունիքում խիստ հանձնարարական է տվել․ «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն օրեր առաջ Գեղարքունիքի մարզ այցելության ժամանակ խիստ հանձնարարական է տվել: Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների` վարչապետին դուր չի եկել Սեւանա թերակղզու մոտ հուշանվեր վաճառող առեւտրականների հին, մաշված, անմխիթար տաղավարների վիճակը:

Պարզվում է` վարչապետը «Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրեն Վահե Գուլանյանից եւ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանից պահանջել է կարճ ժամանակահատվածում լուծել այս խնդիրը եւ նորացնել հուշանվեր վաճառող առեւտրականների տաղավարները: Մարզպետ Գնել Սանոսյանը, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում անդրադառնալով այս խնդրին, ասաց. «Այդ տաղավարների խնդիրները, կարելի է ասել, վաղուց կան: Ընդ որում, այո, այդ օրը վարչապետի հետ նաեւ կարճ զրույց ունեցանք այդ թեմայի շուրջ եւ որոշակի հանձնարականներ եղան: Պետք է կարգավորել խնդիրը. այդ մարդիկ ոչ թե պետք է դուրս գան, այլ անհրաժեշտ է միանման գեղեցիկ տաղավարներ կառուցել, ոչ թե տարբեր չափի, տարբեր գույնի` իրարից հետուառաջ տեղադրված: Չեմ կարող ժամկետներ նշել: Այլ տարբերակներ են քննարկվում նաեւ «Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի միջոցով»»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։




Լրահոս