Պարույր Հայրիկյանը դատի է տվել քաղաքապետարանին․ «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը դատի է տվել Երեւանի քաղաքապետարանին: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ սեպտեմբերի 13-ին Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան են դիմել Պարույր Հայրիկյանը եւ եւս 7 անձ ու պահանջում են, որպեսզի դատարանը Երեւան քաղաքապետարանին պարտավորեցնի հողամասը նախկին վիճակին բերել:

Ենթադրվում է, որ Հայրիկյանին պատկանող հողակտորի վրա կատարվել է ոչ օրինական շինություն, եւ քաղաքապետարանը այն քանդել է տվել կամ պատրաստվում է քանդել, ինչն էլ ԱԻՄ նախագահը եւ եւս 7 անձ վիճարկում են դատարանում: Ստեղծված իրավիճակի շուրջ փորձեցինք զրուցել Պարույր Հայրիկյանի հետ, սակայն վերջինս համառորեն չպատասխանեց մեր հեռախոսազանգերին»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։




Լրահոս