ԱԺ նախկին ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ալեքսան Պետրոսյանի (Մապի Ալիկ) որդուն պատկանող «ՄԱՊ» ՓԲԸ-ին դատի են տվել: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ «Լեբանիզ Արաք Քորփորեյշն» ընկերությունը 2019 թվականի ապրիլի 12-ին դիմել է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարան եւ պահանջում է, որ դատարանը պարտադրի նախկին պատգամավորի որդուն պատկանող ընկերությանը` «ՄԱՊ» ՓԲԸ-ին ապրանքային նշանի գրանցումը անվավեր ճանաչել:
Նշենք, որ այս գործով որպես պատասխանող երրորդ անձ է ներգրավվել նաեւ ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության Մտավոր սեփականության գործակալությունը: Այդ գործը մակագրվել է դատավոր Մանվել Սիմոնյանին, որն էլ ընդունել է վարույթ: Առաջին նախնական դատական նիստն արդեն կայացել է: Մոտակա զարգացումներից կերեւա, թե ինչով կավարտվի դատական այս վեճը: