Վարչապետը սպասում է. նա առայժմ չի կարող ԱԱԾ տնօրենի և ոստիկանապետի պաշտոններում նշանակել իրեն ցանկալի անձանց. «Ժամանակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժամանակ» թերթը գրում է. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԱԾ և ոստիկանության պետերի պաշտոններում նշանակել է ժամանակավոր պաշտոնակատարների, քանի որ այս պահին չի կարող նշանակել այն անձանց, ում ցանկանում է:

Փաշինյանը սպասում է, որ խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունի ԼՀԿ-ի ներկայացրած օրենսդրական փոփոխությունը, որից հետո կկարողանա այդ պաշտոններում նշանակել համակարգից դուրս մարդկանց, քաղաքացիական անձանց:

Սպասվում է, որ այդ փոփոխությունը կընդունվի և ուժի մեջ կմտնի նոյեմբերի վերջին»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս