Ավտոկայարանից` դատարա՞ն․ ինչի՞ց են դժգոհ նոյեմբերյանցիները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյեմբերյան քաղաքի մի խումբ բնակիչներ շարունակում են պայքարել, որպեսզի քաղաքի ավտոկայարանում ուղեւորների սպասասրահ գործի: Այդ պահանջով նախկինում բողոքի ակցիա էին արել: Այժմ ավտոկայարանի տարածքում հագուստի մի խանութ է գործում, իսկ տարածքի մյուս հատվածը նորոգել ու ապրանքների վաճառքի դարակներ է տեղադրել գործարար Հայկանուշ Բեգլարյանը: Նա ցանկանում է այստեղ հագուստի խանութ բացել, ինչից հետո այլեւս ուղեւորների սպասարահի համար տարածք չի լինի:

Նոյեմբերյան քաղաքի բնակիչ, բանկային ոլորտի մասնագետ Վահագն Մարտիրոսյանը եւս պայքարում է, որ ավտոկայարանի տարածքում սպասասրահ գործի: Նա այդ առթիվ էլեկտրոնային նամակ է ուղարկել վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Նրան պատասխանել է «Հայավտոկայարան» ՓԲԸ գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Աշոտ Մնացականյանը, հայտնելով, որ Նոյեմբերյանի ավտոկայարանն իր նպատակին չի ծառայում, քանի որ Նոյեմբերյան-Երեւան երթուղին չի գործում, իսկ գործող ներմարզային երթուղիներից ոչ մեկը իրենց ընկերության հետ ավտոկայարանային ծառայություն մատուցելու պայմանագիր չունի:

Նա հայտնել է, որ Նոյեմբերյանի ավտոկայարանի շենքը վարձակալությամբ տրվել է 2 վարձակալի, նրանց այդ տարածքը հատկացվել է , որովհետեւ այն վարձակալելու համար այլ դիմումատուներ չեն եղել: Մնացականյանը հայտնել է նաեւ, որ մրցույթում հաղթած ուղեւորափոխադրող կազմակերպությունները իրենց կազմակերպության հետ,ավտոկայարանյին ծառայությունների մատուցման պայմանագիր պետք է կնքեն եվ այդ հարցը օրինական դաշտ բերելու լիազորություն ունի տեսչական մարմինը: Վահագն Մ արտիրոսյանն այդ աառնչությամբ տեղեկացրեց , թե ինքը կադաստրի հիմնարկությունից ճշտել է, որ ավտոկայարանի տարածքում արգելվում է ցանկացած բիզնես գործունեությունը եւ խնդիրը չլուծվելու դեպքում պատրաստ է դատարան դիմել:

«Հայավտոկայարան» ՓԲԸ գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար պարզաբանումներից հետո հարցեր են ծագում, օրինակ, որտե՞ղ է հրապարակվել Նոյեմբերյանի ավտոկայարանի տարածքը վարձակալության հանձնելու մրցույթի հայտարարությունը, որպեսզի այդ մրցույթի մասնակիցները լինեին ոչ թե 2-ը, այլ ՝ մեծաթիվ, ակտիվ մասնակցություն լիներ ու արդյունքում ամենաձեռնտու պայմաններն առաջարկող մասնակիցն ընտրվեր:։ Ինչո՞ւ են վարձակալության տարբեր գներ սահմանված ավտոկայարանի տարածքում, կողք-կողքի տարածք զբաղեցնող 2 վարձակալների համար: Նրանցից մեկը 17 քառակուսի մետր տարածքի համար ամսական վճարում է 45 հազար, իսկ մյուսը 24 քառակուսի մետրի համ ար՝ 40 հազար դրամ վարձակալման վճար:

Ոսկան Սարգսյան




Լրահոս