Սեպտեմբերի 21-ին, ժամը 19:59-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ հրդեհ է բռնկվել Սյունիքի մարզի Կապան քաղաքի Հունան Ավետիսյան փողոցի շենքերից մեկում: Այս մասին հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Հունան Ավետիսյան փողոցի թիվ 16 շենքի բնակարաններից մեկում 3 կգ-անոց գազի բալոնից տեղի է ունեցել գազի արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը հրդեհը մարվել է տեղի ուժերով: Այրվել է 3 կգ-անոց գազի բալոնից արտահոսած գազը: Հրդեհի հետևանքով բնակարանի բնակիչ Միշա Փ.-ն (ծնված 1993թ.) ստացել է տարբեր աստիճանի այրվածքներ:
Փրկարարները Միշա Փ.-ին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային: Տուժածը հոսպիտալացվել է Կապանի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության: