Հրդեհ՝ արագ սննդի վաճառակետում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 22-ին, ժամը 09:59-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի Թումանյան փողոցի թիվ 4 շենքի մոտակայքում գտնվող արագ սննդի վաճառակետում:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 10:10-ին, մարվել՝ 10:30-ին:
Մասամբ այրվել են արագ սննդի վաճառակետի առաստաղի փայտյա կառուցատարրերը (մոտ 20 քմ):




Լրահոս