Ինչ է կատարվում Վերին Լարսում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր բեռնատարների մի խումբ վարորդներ ահազանգել են, որ արդեն մեկ շաբաթ է հազարից ավելի հայկական բեռնատարներ մնացել են Վերին Լարսի անցակետում։ Եվ ըստ անցակետում մնացած վարորդների՝ ռուսական կողմը արհեստական խոչընդոտներ է ստեղծում հայկական բեռնատարների համար եւ ավելին` մինչև 100.000 ռուբլու հասնող տուգանքներ է նշանակում:

Ի պատասխան այդ ահազանգների, պարզաբանում է ներկայացրել ՀՀ Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանի մամուլի խոսնակ Աննա Օհայնյանը եւ նշել, որ այդ հերթերը հիմնականում գոյացել են Ռուսաստանի Դաշնության տարածքից դուրս եկող մեքենաներին դեպքում, այլ ոչ թե մեկնող։ Եվ նրա խոսքով, խնդիրը հիմնականում բեռների՝ սռնիների ծանրաբեռնվածության սահմանված նորմաներին անհամապատասխանությունն է։

Ավելին, Օհանյանը հայտնում է, որ Հայաստանից արտահանվող բեռների համար այժմ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը դիտարկում է խնդրին համակարգային լուծում տալու տարբերակը:




Լրահոս