Մարզպետարանի պահանջներն անտեսել է․ բժիշկը դատարան է դիմել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տավուշի մարզպետարանը տեղեկացնում է, որ մարզպետ Հայկ Չոբանյանը սեպտեմբերի 18-ին, ղեկավարվելով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 220 հոդվածով, 223 հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 224 հոդվածով, կարգադրել է«Իջեւանի բժշկական կենտրոն» ՓԲԸ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վազգեն Մարգարյանի նկատմամբ կարգապահական տույժ`«Նկատողություն» կիրառելու մասին: Մարզպետի կարգադրությունում նշված է, որ Վ. Մարգարյանին նկատողությունը տրվել է Տավուշի մարզպետարանի 2019թ. օգոստոսի 12-ին, սեպտեմբերի 3-ին,սեպտեմբերի 11-ին ուղարկված գրությունների պահանջները չկատարելու համար:

Վ. Մարգարյանը Իջեւանի բժշկական կենտրոնը ղեկավարել է 2013-2015թվականներին` այդ պաշտոնում փոխարինելով Հրաչյա Ներսիսյանին: 2019թ. ապրիլի 22-ին Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը որոշում է ընդունել մինչեւ մրցույթով «Իջեւանի բժշկական կենտրոն» ՓԲԸ տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելը Վազգեն Մարգարյանին այդ բուժհիմնարկի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնում նշանակելու մասին:

Հավելեմ, որ Իջեւանի ԲԿ-ի նախկին, երկարամյա տնօրեն, այժմ այդ հիվանդանցի բժիշկ Հրաչյա Ներսիսյանը Տավուշի մարզի առաջին ատյանի դատարան հայց է ներկայացրել` ընդդեմ «Իջեւանի բժշկական կենտրոն» ՓԲԸ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վազգեն Մարգարյանի` կարգապահական տույժը վերացնելու եւ արյան փոխարինիչներով ապահովելուն հարկադրելու պահանջի վերաբերյալ:

Ոսկան Սարգսյան
Տավուշ




Լրահոս