Շատ տարօրինակ բան է կատարվել. Դավիթ Տոնոյանը` դիվերսիայի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր լրագրողների հետ զրույցում ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն անդրադարձել է ադրբեջանական կողմի դիվերսիոն գործողություններին և տարօրինակ համարել այն:

«Թե գործողության ժամի առումով էր շատ տարօրինակ, թե ներգրավված անձնակազմի թվաքանակով, թե հատուկ նշանակության ստորաբաժանման ներկայացուցիչների ներգրավմամբ, համենայնդեպս, այն ինչ զեկուցվել է: Ես հիմա կխուսափեմ որեւէ գնահատական տալուց, թե ինչ է կատարվել, որովհետեւ այս պահին մենք էլ ենք վերլուծություն անում՝ իրականում ինչ է կատարվել», – նշեց Տոնոյանը:

Նա նշել է, թե պետք է հասկանալ նաեւ հասկանալ ՊԲ գնահատականը, քանի որ թե ժամի առումով, թե ներգրավված թվաքանակի, թե իրենց գործողությունների, շատ տարօրինակ բան է կատարվել:

Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ մեր տեղեկություններով դիվերսիոն հարձակման փորձը բավականին ուշագրավ պայմաններում է եղել: Մեզ հասած լուրերով, Պաշտպանության նախարարությունում արձանագրել են, որ հակառակորդը Արցախի սահմանին մոտեցել է ճիշտ այնպես, ինչպեսարեց 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ` ջոկատով, բավականին հանգիստ ու տեսանելի:

Մեզ հասած տեղեկություններով, հակառակորդի ջոկատայինների թիվը տասնյակից ավելի է եղել: Եվ այս իրավիճակը բավականին հարցականներ է առաջ բերել մեր Պաշտպանության նախարարությունում. արդյոք հակառակորդը այսպես մոտենալով սահմանին, չի գիտակցել, որ տեսախցիկներն իրենց տեղաշարժն արձանագրում են: Թե՞ ադրբեջանցիները կարծել են սահմանը պահող մերզինվորը հույսը տեսախցիկների վրա Է դնում եւ քնում: Ինչեւէ, այս հանգամանքը ՊՆ-ում մի շարք հարցեր է առաջացրել եւ փորձում են հասկանալ Ադրբեջանի տակտիկան:




Լրահոս