Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը սոցցանցի իր էջում գրառում է կատարել.
Պետությունն առանց բանակի պետություն չէ, իսկ բանակը մեկ մարմին չէ, բանակը հենց մենք ենք՝ բոլորս:
Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ միասին զորավարժության ճանապարհեցինք զինապարտների հերթական խմբին:
Սեպտեմբերի 24-ից ՀՀ տարածքում մեկնարկել է «Զինված ուժերի ծավալումը, հակառակորդի ագրեսիայի դիմագրավումը» թեմայով լայնածավալ ռազմավարական զորավարժություն: Արդեն կարող ենք արձանագրել, որ Երեւանը զորահավաքի ժամանակ աննախադեպ բարձր ցուցանիշ է գրանցել: