Սեպտեմբերի 26-ի միջոցառումներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հարգելի գործընկերներ,

«Իմ Քայլը» հիմնադրամը՝ Մշակութային տուրիզմի զարգացման միջազգային ասոցիացիայի հետ համատեղ հրավիրում են մամուլի ասուլիս։

Մամուլի ասուլիսը տեղի կունենա սեպտեմբերի 26-ին, ժամը 13:00 Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։

Քննարկվելու են Սիլք Նոութ Փառատոնի շրջանակներում իրականացվող համերգների անցկացման, լրագրողների ակրեդիտացիայի եւ մի շարք այլ հարցեր։ Մամուլի ասուլիսին ներկա կլինեն «Իմ Քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Հովհաննես Ղազարյանն ու Սիլք Նոութ փառատոնի տնօրեն Արազ Բաղդասարյանը։

Սիլք Նոութ փառատոնի շրջանակում Հայաստան են ժամանելու համաշխարհային մեծության աստղեր։ Նոյեմբերի 6-ին կկայանա Ջեմիռոքուեյ խմբի, նոյեմբերի 8-ին Պառով Ստելար Բենդի, իսկ նոյեմբերի 10-ին Էլ Դի Մեոլայի համերգները։ Փառատոնի նպատակն է զարգացնել Հայաստանում մշակութային տուրիզմը, իսկ համերգներից ստացած ողջ հասույթը ուղղվելու է մարզերում մշակութային օջախների վերակառուցմանը։

Սիրով հրավիրում ենք լուսաբանման:

***

Սեպտեմբերի 26-ին՝ ժամը 19.00, Արամ Խաչատրյան համերգասրահում «Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում ելույթ կունենան մեծ ճանաչում ունեցող մենակատարներ՝ դաշնակահար Նարե Արղամանյանը, ջութակահար Դանիել Լոզակովիչը։ Համերգը կղեկավարեն դիրիժորներ Ֆելիքս Կորոբովը և Սերգեյ Սմբատյանը։

«Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնը կազմակերպել են Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամը և Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը։

Սիրով հրավիրում ենք լուսաբանելու։

***

Սեպտեմբերի 26-ինժամը 11.00 ին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կկայանա «Հայ ատոմակայան» ՓԲԸի Տնօրենների խորհրդի նախագահ, «Հայատոմ» գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ գլխավոր տնօրենտեխնիկական գիտությունների դոկտոր Վահրամ Պետրոսյանի ասուլիսը:

***

Սեպտեմբերի 26-ին, ժամը 12-ին, Բլից Ինֆո մամուլի ակումբի հյուրն է քաղաքագետ Նարեկ Մինասյանը: Թեմա՝ Նիկոլ Փաշինյանի այցը Ամերիկայի Միացյալ Նահանգներ: Հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանը և Էլմար Մամեդյարովը:

***

Սեպտեմբերի 26-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհուրընկալվի Մանվել Գրիգորյանի  փաստաբան Լևոն Բաղդասարյանը:

ԹԵՄԱ՝ Մանվել Գրիգորյանի գործով դատարանն իր գործողություններով արջի ծառայություն է մատուցում կառավարությանը, որն իր մեջ կարող է պարունակել պետական անվտանգության հետ կապված լուրջ խնդիրներ:

***

Սեպտեմբերի 26-ին, ժամը 11:00-ին մեկնարկում է առողջապահության նախարարության և ԱՊՀ գործադիր կոմիտեի հետ համատեղ կազմակերպված «Հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության դեմ պայքար» թեմայով ԱՊՀ երկրների 2-օրյա աշխատաժողովը, որի ընթացքում նախատեսվում է մշակել գործողությունների պլան:
Միջոցառումը տեղի կունենա Շենգավիթ բժշկական կենտրոնի դահլիճում (հասցեն` Մանանդյան 9): Սիրով հրավիրում ենք լուսաբանելու:

***

Սեպտեմբերի 26-ին՝ ժամը 11։00-ին, «Մեդիա կենտրոնում» տեղի կունենա հարցազրույց-ասուլիս՝ «Ընտրական օրենսգիրք, «Կուսակցությունների մասին» օրենք ուշացա՞ծ թե ժամանակին փոփոխություններ» թեմայով։

Բանախոս՝

Համազասպ Դանիելյան՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, օրենսդրական փոփոխությունների աշխատանքային խմբի համակարգող




Լրահոս