Սեպտեմբերի 27-ի միջոցառումներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 27-ին, ժամը 9:40-ից կմեկնարկի «ՀՀ դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարությունը` հանրային վստահության բարձրացման լույսի ներքո» խորագրով քաղաքացիական հասարակություն-կառավարություն համաժողովը:

Համաժողովին բացման խոսքով հանդես կգան Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինը, ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, ՀՀ բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանը, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Դավիթ Մելքոնյանը, ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը, ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը, Իրավաբանների հայկական ասոցիացիայի և ՀՀ հանրային խորհրդի պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ, «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի ղեկավար Կարեն Զադոյանը:

Նշենք, որ համաժողովը կազմակերպվում է Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում:

Միջոցառումը կանցկացվի «Անի» հյուրանոցի «Անի» սրահում (Սայաթ-Նովա 19):

Միջոցառման սկզբում ԶԼՄ ներկայացուցիչներին կներկայացվեն համաժողովի նպատակները: Խնդրում ենք մոտենալ 9:40-ին:

***

Սեպտեմբերի 27-ին, ժ. 12.00-ին Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում կկայանա Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի, միջազգային մրցույթների դափնեկիր, ջութակահար Հայկ Կազազյանի և ՀՀ վաստակավոր արտիստ Գևորգ Հակոբյանի մամուլի ասուլիսը:

***

Սեպտեմբերի 27-ին, ժամը՝ 12 00 Հայացք մամուլի ակումբի հյուրն է «Սասնա Ծռեր» համահայկական շարժման ղեկավար անդամ Ժիրայր Սեֆիլյանը:

Թեման՝ Ներքին և արտաքին քաղաքականություն, Արցախյան հիմնահարց:

***

Սեպտեմբերի 27-ին, ժամը՝ 13 00 Հայացք մամուլի ակումբի հյուրն է «Արժանապատիվ ուղի» կուսակցության նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Հովհաննես Մարգարյանը:

Թեման՝ Ներքաղաքական զարգացումներ, Սահմանադրության փոփոխության անհրաժեշտություն՝ տարվող գործընթացներ:




Լրահոս