Սիմոն Մարտիրոսյանը` աշխարհի չեմպիոն և ռեկորդակիր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թայլանդում շարունակվող ծանրամարտի աշխարհի առաջնությունում 109կգ քաշային կարգում երկամարտի 429 կգ արդյունքով աշխարհի չեմպիոն հռչակվեց Սիմոն Մարտիրոսյանը:

Սիմոնը առաջին վարժությունում պոկեց 199կգ` սահմանելով աշխարհի ռեկորդ, իսկ հրում վարժությունում մեր ծանրամարտիկը գլխավերեւում պահեց 230կգ:

Հավելենք, որ սա Հայաստանի երկրորդ ոսկե մեդալն էր: Ավելի վաղ աշխարհի չեմպիոն էր հռչակվել Հակոբ Մկրտչյանը:

Էդմոն Մարտիրոսյան




Լրահոս