ՏԵՍԱՆՅՈՒԹ. Որ երկրներից որքան թռչնամիս է բերվում Հայաստան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այն, որ Հայաստան մեծ քանակությամբ թռչնամիս է ներկրվում, վաղուց հայտնի իրողություն է: Այդ մասին անգամ արձանագված է պաշտոնական փաստաթղթերում: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս տարվա առաջին կիսամյակում Հայաստան ներկրվել է 20 հազար 146 տոննա թռչնամիս, մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում ՀՀ ներմուծվել է 16 հազար 19 տոննա թռչնամիս: Օրինակ` այս տարվա առաջին կիսամյակում ԱՄՆ-ից Հայաստան ներկրվել է 4 հազար 33 տոննա, Բրազիլիայից` 3 հազար 373 տոննա, Ուկրաինայից` 8 հազար 23 տոննա, Բելառուսից` 91.5 տոննա, Բելգիայից` 1170 տոննա թռչնամիս:

Նկատենք, որ ՌԴ-ից այս տարվա առաջին կիսամյակում ՀՀ ներկրվել է 2271 տոննա թռչնամիս` նախորդ տարվա 3108 տոննայի դիմաց: Տեղեկացնենք, որ սա այս տարվա առաջին կիսամյակի տվյալներն են: Բայց արձանագրենք, որ վերջին ամիսներին Հայաստանը սկսել է ավելի մեծ քանակությամբ թռչնամիս ներկրել միայն Ուկրաինայից, որովհետեւ այնտեղից ավելի եկամտաբեր է ներմուծել, քան այլ երկրից: Սրան զուգահեռ նկատենք, որ Հայաստանում եւս թռչնամսի արտադրության ծավալները ավելացել են`8.4 տոկոսով: ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով` Հայաստանում այս տարվա առաջին կիսամյակում արտադրվել է 7059 տոննա, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում`6515 տոննա թռչնամիս:

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:




Լրահոս