Իսրայելում դեսպանատուն բացելու որոշումը լուրջ դժգոհություն է առաջացրել հայ համայնքներում․ «Ժամանակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի իշխանությունների Իսրայելում դեսպանատուն բացելու որոշումը լուրջ դժգոհություն է առաջացրել Միջին Արեւելքի հայկական գաղթօջախներում, հատկապես Լիբանանում եւ Սիրիայում, ինչպես նաեւ Իրանում, որոնք փաստացի պատերազմական դրության մեջ են Իսրայելի հետ:

Այդ երկրների հայկական համայնքները մտահոգություն ունեն, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը կարող է փոխել այդ երկրների իշխանությունների դրական վերաբերմունքը հայկական համայնքների նկատմամբ: Հիմա տեղի հայկական կուսակցությունները եւ համայնքային կազմակերպությունները խորհրդակցություններ են անցկացնում, թե ինչպես արձագանքեն այս նոր իրողությանը»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս