Ժակ Շիրակի հրաժեշտի արարողությունը տեղի կունենա սեպտեմբերի 29-ին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆրանսիայի իշխանությունները պատրաստվում են Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակի հրաժեշտի արարողությունն անցկացնել Փարիզի 7-րդ օկրուգում Հաշմանդամների տան առջեւ կիրակի՝ սեպտեմբերի 29-ի կեսօրին, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Europe1-ին:

Ռադիոկայանի տեղեկություններով՝ տեղն ու ժամն ընտրել են սեպտեմբերի 26-ին մահացած 86-ամյա քաղաքական գործչի հարազատները: Ինչպես նախօրեին հայտնել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, երկուշաբթի ամբողջ երկրում սգո օր կհայտարարվի:

Ժակ Շիրակի փեսան՝ Ֆրեդերիկ Սալա-Բարուն նախօրեին հայտնել էր, որ նախկին նախագահը մահացել է առավոտյան իր հարազատների շրջապատում:




Լրահոս