Մենք հանրության հետ շփումների տարբեր միջոցներից ենք օգտվել, այդ թվում նաև ավտոերթեր, վիրտուալ տիրույթում իրազեկումներ: Ցավոք սրտի զանգվածային լրատվական միջոցներում և հեռուստատեսային սպեկտորը առ այսօր փակված է «Սասնա ծռեր» կուսակցության համար: Այս մասին ArmLur.am-ի հետ զրուցում ասաց «Սասնա ծռեր» կուսակցության մամուլի խոսնակ Վահագն Ավագյանը:
«Մենք սիտպված ենք ժողովուրդի հետ շփվելու տարբերակներ փնտրել և հնարավոր տարբերակներից մեկը դիտարկում ենք հանրային նման միջոցառումները հրապարակներում»,-ասաց նա:
Վահագն Ավագյանը մեզ հետ զրույցում հավելեց, որ դեռևս հստակ պարզ չէ՝ հավաքները տեղի կունենան, թե ոչ. «Առաջիկայում պարզ կլինի»:
Նշենք, որ հոկտեմբերից Երևանում հանրահավաքներ և երթեր են նախատեսված: Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ «Սասնա Ծռերի» անդամ, Շուշիի գումարտակի ազատամարտիկ Արմեն Լուսինյանը իրազեկում է ներկայացրել հոկտեմբերի 1-ից մինչ 19-ն Ազատության հրապարակում հավաքներ անցկացնելու համար:
Հանրահավաքից հետո նախատեսվում է նաև երթ՝ Ազատության հրապարակ – Մաշտոցի պողոտա – Կորյունի փողոց – Նալբանդյան փողոց – Հանրապետության հրապարակ – Ամիրյան փողոց – Մաշտոցի պողոտա – Ազատության հրապարակ երթուղով:
Լիդա Եղիազարյան