Թայլանդում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնությունում այսօր պայքարի մեջ մտան գերծանր քաշայինները: Այս քաշային կարգում Հայաստանը ուներ երկու ներկայացուցիչ: Գոռ Մինասյանն ու Ռուբեն Ալեքսանյանը շատ լավ հանդես եկան եւ համապատասխանաբար զբաղեցրին 2-րդ եւ 3-րդ հորիզոնականները:
Պոկում վարժությունում Գոռ Մինասյանը գլխավերեւում պահեց 212 կգ, իսկ Ռուբենը` 192 կգ:
Պոկում վարժությունում աշարհի ռեկորդով ոսկե մեդալ նվաճեց վրացի Լաշա Տալախաձեն, ով պոկեց 220կգ:
Այս վարժությունում փոքր արծաթե մեդալ նվաճեց Գոռ Մինասյանը:
Հրում վարժությունում Գոռ Մինասյանը բարձրացրեց 248կգ եւ նվաճեց փոքր արծաթե մեդալ ու երկամարտի 460կգ արդյունքով դարձավ աշխարհի առաջնության փոխչեմպիոն: Ռուբեն Ալեքսանյանը հրելով 245 կգ հրում վարժությունում զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը` նվաճելով փոքր բրոնզե մեդալ: Մեր ծանրամարտիկը երկամարտի 437կգ արդյունքով դարձավ աշխարհի բրոնզե մեդալակիր:
Հրում վարժությունում աշխարհի նոր ռեկորդ սահմանեց վրացի Լաշա Տալախաձեն, ով հրեց 264կգ եւ երկամարտի 484կգ արդյունքով դարձավ աշխարհի չեմպիոն:
Էդմոն Մարտիրոսյան