Beeline-ը տեղեկացնում էDrive սակագնային փաթեթներում ինտերնետի ծավալի ավելացման մասին:Գործող և նոր բաժանորդներն այսուհետ նույնամսավճարի դիմաց կստանան ավելի շատ ծավալի ինտերնետ՝ հետվճարայինDrive սակագնային փաթեթներում նախկին 15/40/65/100 ԳԲ-ի փոխարեն համապատասխանաբար 30/80/140/200 ԳԲ,իսկ կանխավճարային Drive ՍՓ-ի օգտատերերընախկին 15/40/65/100 ԳԲ-ի փոխարեն կստանան 20/50/80/100 ԳԲ ինտերնետ։
Միանալով հետվճարայինDrive սակագնային փաթեթներիցորևէ մեկին 18 ամսով՝ բաժանորդները կարող են ձեռք բերել Beeline 4G Wi-Fi երթուղիչը 100 դրամով:
«Beeline-ն ավելի շահավետ է դարձրել,արդեն իսկ բոլորի կողմից սիրված Drive սակագնային փաթեթները։Հետևելով բաժանորդների առաջարկներին` մենք ձգտում ենք ավելի շատ ինտերնետ տրամադրել առանց գնային փոփոխությունների։ Վստահ եմ, որ մեր հաճախորդները հաճույքով կօգտվեն Beeline-ի հավելյալ գերարագ ինտերնետից», – նշեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
Լրացուցիչ տեղեկատվություն կարելի է ստանալ www.beeline.am կայքում, հաղորդագրություն ուղարկելով Facebook սոցիալական ցանցում Beeline Armenia պաշտոնական էջին, զանգահարելով 0611 անվճար համարին կամ Beeline-ի մոտակա վաճառքի և սպասարկման գրասենյակում։