Վլադ Գոիանը հեռացավ «Երեւանից». թիմը նոր մարզիչ ունի. պաշտոնական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երկկողմանի համաձայնությամբ «Երեւան» ֆուտբոլային ակումբը խզել: Պայմանագրերը մոլդովացի մարզիչ Վլադ Գոիանի և օգնական Նիկոլայ Պանուի հետ:
Այս մասին տեղեկանում ենք ակումբի մամուլի ծառայությունից:

«Երևան»-ի ղեկը կստանձնի պորտուգալացի մասնագետ Կալդաս դե Օլիվեյրան և օգնական Գոմես Կոռռեան:
Մարզիչը նախկինում աշխատել է «Բրագա Բ»-ում, «Չավես», «Բրագա Մ-19», «Բրագա»-ի գլխավոր թիմում և այլ ակումբներում:

Հիշեցնենք, որ Հայաստանի առաջնության 9 տուրերից հետո «Երեւանը» 0 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը:

Էդմոն Մարտիրոսյան




Լրահոս