Armenian text to speach

Սամվել Ալեքսանյանի նախաձեռնության հետքերով. խոշոր ընկերությունը պարզաբանում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Այսօր մամուլում համառ լուրեր էին շրջանառվում այն մասին, որ «Երևան սիթի» խանութների ցանցի՝ Նոր Նորք վարչական շրջանում մեգամոլի բացման կապակցությամբ ընկերությունը որոշել է, որ ամեն ընկերություն պետք է իր մի քանի ներկայացուցիչն ունենա խանութում, որոնք պետք է հերթափոխով աշխատեն: Հակառակ դեպքում ընկերությունները չեն կարող աշխատել մոլի հետ:

Նույն լուրերի համաձայն՝  հարցին ընթացք տալու համար ընկերություններն այս մասին տեղեկացրել են ՏՄՊՊՀ հանձնաժողովին:

Հրապարակման հետքերով գնալով՝ ArmLur.am-ը փորձեց հասկանալ՝ որն է բուն խնդիրը: Հիշատակված ընկերություններից «Աթենքի» ներկայացուցիչը, օրինակ, զարմացավ լուրերի բովանդակությունից՝ կտրականապես հերքելով դրանք և հայտարարելով, որ դրանք պարզապես ծիծաղելի են:

Մեր զրուցակից Վլադիմիր Ղազարյանը փաստեց, որ երբևէ դժգոհություն, որևէ հարցով չի եղել:

«Այս ամենը սուտ է, ո’չ մենք ենք դիմել, ո’չ էլ մեր աշխատակիցներից որևէ մեկը»,- եզրափակեց «Աթենքի» ներկայացուցիչը:

Լիդա Եղիազարյան




Լրահոս