Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն անդրադարձել է Hayeli.am-ի հետ տեղի ունեցած միջադեպին:
«Լրագրողի կամ լրատվամիջոցի նկատմամբ ոտնձգությունը մասնագիտական գործունեության կապակցությամբ վտանգում է խոսքի ազատությունն ու այլակարծությունը։ Դա անթույլատրելի է։
Պետք է անհապաղ գործադրվեն օրենքով նախատեսված միջոցները Hayeli.am-ի հետ տեղի ունեցածի առնչությամբ՝ բացառելու համար որևէ նման դեպքի կրկնություն»։
Հիշեցնենք, որ այսօր 4 անձինք պաշարել էին «Հայելի» մամուլի ակումբը: Նրանք ձվեր էին նետում ակումբի դռներին ու պաստառներ փակցնում։