Հոկտեմբերի 8-ին, ժամը 13:00-ին,,Արարատ Հյուրանոց 2 հարկ Արցախ, մամուլի ակումբի հյուրն 1 Եղվարդ մարզակոշիկների ֆաբրիկայի նախագահ Վլադիմիր Առաքելյանը: Հայաստանում ցանկանում են բացել ԵՏՄ-ում առաջին Adidas-ի գործարան:
***
Հոկտեմբերի 8-ին ժամը 12.00-ին «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում (Իսահակյան 28.3-րդ հարկ) տեղի կունենա ասուլիս։
Թեման՝ «Հեղափոխականներին սադրում և փորձում են ոչնչացնել։ Մանվել Գրիգորյանի սանիկը ընդդեմ հեղափոխական Հայկազ Մակարյանի»։
Բանախոսներն են
Հայկազ Մակարյան- իրավաբան, հրապարակախոս
Ալինա Ավետիսյան – փաստաբան
****
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 11:00, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի «Մեդիա պաշտպան» նախաձեռնության ղեկավար Աղասի Ենոքյանը:
ԹԵՄԱ՝ հարձակում «Հայելի» ակումբի վրա. լրատվամիջոցի դեմ սպառնալիքն ու սպասվող հետևանքները. ոտնձգություն լրատվամիջոցի դեմ:
***
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12:00, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվեն «Երևանի դիվանագիտական ակումբ»-ի հիմնադիրներ Լիլիթ Ադիբեկյանը և Լևոն Դավթյանը:
ԹԵՄԱ՝ «Երևանի դիվանագիտական ակումբ»-ը կազմակերպում է հերթական հանդիպումը ՀՀ-ում դիվանագետների և Երևանի քաղաքապետարանի աշխատակիցների ու ԱԺ պատգամավորների մասնակցությամբ ֆուտբոլային հանդիպում:
***
Հոկտեմբերի 8-ին, ժ. 12.00-ին, Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կկայանա փաստաբան Տիգրան Աթանեսյանի և իրավապաշտպան, «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանի մամուլի ասուլիսը:
Մամուլի ասուլիսի թեման՝ որքանո՞վ է օրինական ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի սանիկ Նորայր Փանոսյանի դեմ քրեական հետապնդումը:
***
Էջմիածնի օրվա կապակցությամբ հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12:00-ին, Նիկոլ Փաշինյանը կմսնակցի Կոմիտասի անվան մշակույթի պալատում տեղի ունեցող հանդիսավոր նիստին, որի ընթացքում կհանձնվեն «Քաղաքի
բարեկամ» և «Պատվավոր քաղաքացի» կոչումները: Միջոցառումը լուսաբանելու նպատակով խնդրում ենք նախապես հավատարմագրվել՝ զանգահարելով 099-
70-54-78 հեռախոսահամարով մինչև հոկտեմբերի 7-ը՝ ժամը 17:30:
***
համաձայն Երևան քաղաքի ավագանու կանոնակարգի 26-րդ կետի` 2019 թվականի հոկտեմբերի 8-ին` ժամը 11:00-ին կգումարվի Երևան քաղաքի ավագանու 3-րդ նստաշրջանի 2-րդ նիստը.
***
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12:00-ին, <<Պոստ Սկրիպտում>> մամուլի ակումբում <<Օրբելի>> վերլուծական կենտրոնի փորձագետ Տարոն Հովհաննիսյանը կխոսի վերջին օրերին սահմանին գրանցված միջադեպերի մասին։ Փորձագետը կանդրադառնա նաեւ Ի․Ալիևի վերջին հայտարարությանը եւ Ս․Լավրովի արձագանքին։
***
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 13:30-ին, <<Պոստ Սկրիպտում>> մամուլի ակումբի հյուրն է Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումարի համակարգող Մարիամ Ավագյանը։
Թեմա՝ հին եւ նոր խոչընդոտներ բանակցային գործընթացում եւ ռազմավարության մշակման գործում