ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԴԱՀԿ-ն 250 միլիոն դրամով աճուրդի է հանել Արթուր Բաղդասարյանի կոնյակը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը ալկոհոլային խմիչք է վաճառքի հանել։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ԴԱՀԿ-ն աճուրդի է հանել 20 տարվա հնություն ունեցող կոնյակներ։ Այսպես, մեզ հայտնի դարձավ, որ վաճառքի Է հանվել ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանին պատկանող ընկերության՝ Հայասի գրուպի «Hayasy 1830 Renaissance» 20 տարեկան 0.7 լ կոնյակը։

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ալկոհոլային խմիչքն ունի 40% թնդություն, իսկ վաճառքի է հանվել 12 հազար 900 շիշ։ Ընդհանուր ԴԱՀԿ-ն մեկնարկային գին սահմանել է 256 մլն 387 հազար դրամ։

Այսինքն` մեկ շիշն արժե 19 հազար 874 դրամ։ Ըստ ԴԱՀԿ-ի՝ այն վաճառվում է որպես երկրորդային հումք։ Ավելին, պարզվում է, որ դրանք դրոշմավորված չեն ակցիզային դրոշմանիշերով, իսկ հետեւի պիտակի վրա գրառումները կատարված են չինարեն, հարկադիր էլեկտրոնային աճուրդից գնելուց հետո նշված տեսքով շուկայում իրացման ենթակա չէ:




Լրահոս