Հոկտեմբերի 11-ի միջոցառումներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

“Համահայկական Ազգային Համաձայնություն”- ը

հոկտեմբերի 11-ին, ժամը 14։00-ին, Մեծ Բրիտանիայի դեսպանատան դիմաց ( ք. Երևան, Վ. Սարգսյան 2), կազմակերպում է հավաք՝ Ամուլսարի հանքի շահագործման խնդրով բողոքի ակցիա՝ ընդդեմ Բրիտանիայի Միացյալ Թագավորության կառավարության և ՀՀ կառավարության դիրքորոշման։

Բողոքի ակցիան կշարունակվի ՀՀ կառավարության մոտ (Հանրապետության հրապարակ) ժամը 17։00-ին։

“Համահայկական Ազգային Համաձայնության” կողմից Միացյալ Թագավորության դեսպանությանը կհանձնվի բողոքի նոտա՝ ուղղված ՄԹ պառլամենտին, ինչպես նաև բողոքի նոտա կհանձնվի ՀՀ կառավարությանը։

Միացե՜ք, տե՛ր կանգնենք մեր երկրին։

***

Հոկտեմբերի 11-ին՝ ժամը 11-ին, Բլից ինֆո մամուլի ակումբի հյուրն է Մարտի 1-ի գործով փաստահավաք խմբի նախկին անդամ Սեդա Սաֆարյանը:

Թեմա՝ Մարտի 1-ի գործով անցնող առանցքային վկաների անվտանգության ապահովումը: Մարտի մեկի գործով առանցքային դերակատարում ունեցած օլիգարխների ընդգրկումը դատական պրոցեսում:

Հասցե՝ Արշակունյաց- 2, Տիգրան Մեծ հրատարակչություն, 418 սենյակ:

***

Հոկտեմբերի 11-ին՝ ժամը  12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհուրընկալվի թուրքագետ Անուշ Հովհաննիսյանը:

ԹԵՄԱ՝  Սիրիայում  Թուրքիայի կողմից իրականացվող ռազմական գործողությունները. ռիսկերն ու հետևանքները. Սիրիա-Թուրքիա  լարված հարաբերությունների ազդեցությունը  տարածաշրջանում:

***

Հոկտեմբերի 11-ին, ժամը՝ 12 00 Հայացք մամուլի ակումբի հյուրն է Սասնա Ծռեր համահայկական կուսակցության քարտուղարության համակարգող Վարուժան Ավետիսյանը:

Թեման՝ ԱԱԾ-ի կազմաքանդում և անվտանգության ազգային համակարգի ստեղծում:

***

Հոկտեմբերի 11-ին` ժամը 12:00-ին, «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբի հյուրն է «Հանուն սոցիալական արդարության» կուսակցության նախագահ, քաղաքագետ Արման Ղուկասյանը։

Թեմա` ԵԱՏՄ գագաթնաժողովի արդյունքներն ու հայ-ռուսական հարաբերություններն այս փուլում, ընթացիկ գործընթացներ




Լրահոս