Անհասկանալի կազմով պատվիրակություն Բելգրադում. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակության կազմում Բելգրադ են մեկնել ԱԺ աշխատակազմի թե՛ ղեկավար-քարտուղար Տիգրան Գալստյանը, թե՛ նրա տեղակալ Սամվել Մելիքսեթյանը։ Ուշագրավ է, որ վերջինս զբաղվում է ԱԺ տնտեսական հարցերով՝ սկսած ավտոտնակներից, վերջացրած զուգարանի թղթի ապահովմամբ:

Հարց է առաջանում․ ինչո՞ւ է Մելիքսեթյանը մեկնել Բելգրադ, ի՞նչ է անելու Միջխորհրդարանական միության 141-րդ վեհաժողովում: Առավել եւս նրա այցն անհասկանալի է դառնում, քանի որ պատվիրակության կազմում է նաեւ ԱԺ նախագահի խորհրդական Դավիթ Կարապետյանը։ Այսինքն՝ ԱԺ մատակարարմամբ զբաղվող Մելիքսեթյանը չի կարող անգամ արդարանալ, թե մամուլին տեղեկատվություն «մատակարարելով» պետք է զբաղվի։

Մանրամասները՝  թերթի այսօրվա համարում։




Լրահոս