ՏԵՍԱՆՅՈՒԹ. Զենքը հանել, բայց չի կարողացել խփի. ինչ են պատմում սպանված ոստիկանի հարազատները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոկտեմբերի լույս 16-ի գիշերը’ ժամը 04․30-ի սահմաններում ողբերգական դեպք էր եղել Ազատության պողոտայում:

Ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Արաբկիրի պահպանության բաժնի գիշերային ծառայություն իրականացրած կարգախմբերից մեկի ոստիկանները «Հաղթանակ» զբոսայգու մուտքի մոտ նկատել են երկու անձի։

Վերջիններս տեսնելով պարեկային մեքենան՝ փախել են։ Ոստիկանության ծառայողները հետապնդել են նրանց և Ազատության պողոտայում բռնել։ Բռնված անձինք դիմադրել են։ Այդ ընթացքում նրանցից մեկը խլել է ոստիկաններից մեկի հաշվեցուցակային ատրճանակն ու կրակել նրանցից մեկի վրա, ինչպես նաև ատրճանակի բռնակով հարվածել մյուս ոստիկանին։

Ստացած հրազենային վնասվածքից Արաբկիրի պահպանության բաժնի ոստիկան, 38-ամյա Տիգրան Առաքելյանը մահացել է։

Ոստիկանների վրա հարձակվողները պարզվել է՝ հարազատ եղբայրներ են՝ ծնված 2003 և 2001 թվականներին: Վերջիններս Ազատության պողոտայում հայտնաբերվել և ձերբակալվել են:

Մեզ հասած տեղեկություններով՝ ձերբակալված եղբայրները Երեւանի բնակիչներ Սամվելն ու Հրաչյան են, որոնք իրավապահներին ինքնախոստովանական ցուցմունք են տվել դեպքի հանգամանքների մասին:

Ու մինչ իրավապահները պատասխանատվության են կանչում ենթադրյալ հանցագործներին, Արարատի մարզի Արգավանդ գյուղում սուգ է: Զինակից ընկերները, հարազատներն ու բարեկամները հավաքվել են Տիգրան Առաքելյանի հայրական տան մուտքի մոտ, գիշերն են իմացել դեպքի մասին ու շտապել են նրա հայրական տուն՝ հասկանալու, թե ոնց կարող էր նման բան լինել:

Տիգրան Առաքելյանը ոստիկանության համակարգում էր աշխատում 2002 թվականից: ArmLur.am-ի լրատվականի հետ զրույցում վերջինիս քեռին՝ Քաջիկ Անտիկյանը, դեպքի մասին մանրամասներ է պատմել:

Ավելի մանրամասն՝ ArmLur.am-ի տեսանյութում:

Քնար Մանուկյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս