ՀՔԾ քննիչներն այսօր այցելել են ՀՀԿ գրասենյակ՝ առգրավելու Հրայր Թովմասյանի ՀՀԿ անդամության կասեցմանը վերաբերող նյութերը։
Նրանք այցելել են նաև Սահմանադրական դատարան՝ քննչական գործողություններ կատարելու։
Ինչպես հայտնի է՝ ՀՀ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի կողմից Հրայր Թովմասյանի ՍԴ դատավոր ընտրվելու գործընթացի վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազին ներկայացված հաղորդման հիման վրա ՀՔԾ-ն քրեական գործ է հարուցել։