Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 11-րդ տուրի «Գանձասար – Կապան» – «Արարատ – Արմենիա» հանդիպումից հետո ArmLur.am-ը զրուցել է կապանյան թիմի ֆուտբոլիստ Անդրանիկ Քոչարյանի հետ։
«Խաղից տպավորությունները շատ լավն են։ Կարող եմ ասել, որ խաղացինք մեծ կենտրոնացվածոությամբ եւ կարողացանք արդյունքի հասնել։ Մեր թիմի տղաները խաղացին շատ լավ եւ բարձր մակարդակով հանդես եկան «Արարատ – Արմենիայի» դեմ։ Դեռ կա 4 հանդիպում, որտեղ պետք է խաղանք նույն ոգով, պետք է ավելացնենք, որպեսզի կարողանանք արդյունքի հասնել։
Իմ խաղը կարծում եմ վատ չստացվեց, սակայն բարելավելու տեղ կա, որը կփորձեմ անել առաջիկա հանդիպումներում։ Սա ֆուտբոլ է եւ այստեղ ամեն ինչ էլ պատահում է, նույնիսկ ամենահզոր ակումբներում էլ են լինում ճգնաժամեր։ Այս հաղթանակը միանշանակ կարող է բեկումնային դեր խաղալ։ Ամբողջ թիմով պետք է հավաքված լինենք եւ շարժվենք առաջ»,- ասել է Անդրանիկ Քոչարյանը։
Էդմոն Մարտիրոսյան