ՀԱՐՑ. Ի՞նչ փաստաթղթեր են ներկայացվում զագսավորման համար:
Նարինե Պետրոսյան (32 տարեկան, տնային տնտեսուհի)
ՊԱՏԱՍԽԱՆ. Ն. Պետրոսյանի հարցին ի պատասխան` հայտնում ենք, որ ամուuնության պետական գրանցման համար անհրաժեշտ է.
1. ամուuնացող անձանց համատեղ գրավոր դիմումը (ձեւանմուշը կարող եք ձեռք բերել ՀայաստանիՀանրապետության արդարադատության նախարարության կայքից):
Եթե ամուuնացող անձանցից մեկը չի կարող ներկայանալ ՔԿԱԳ մարմին` համատեղ դիմում տալու համար, ապա դիմումը` ստորագրված ամուսնացող անձի կողմից, կարող է ՔԿԱԳ տարածքային մարմին ներկայացնել նրանցից մեկը: Այդ դեպքում բացակայող անձի ստորագրությունը համատեղ դիմումում պետք է վավերացվի նոտարական կարգով կամ օտարերկրյա պետությունում գտնվող Հայաստանի Հանրապետության հյուպատոսական մարմինների կողմից կամ նոտարի գործառույթներ իրականացնելու իրավասություն ունեցող այլ անձի կողմից:
2. Ամուսնացող անձանց անձը հաuտատող փաuտաթղթերը,
3. նախորդ ամուuնության դադարման մաuին փաuտաթուղթը, եթե անձը նախկինում գտնվել է ամուuնության մեջ (օրինակ` ամուսնալուծության վկայական, ամուսնու մահվան վկայական կամ ամուսնությունն անվավեր ճանաչելու մասին դատարանի` օրինական ուժիմեջ մտած վճիռ, օտարերկրյա պետության դատարանի կողմից կայացված ամուսնալուծության մասին օրինական ուժիմեջ մտած վճիռեւ այլն):
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք. որ առանց մշտական հաշվառման ապրող քաղաքացիների ամուսնության գրանցումը կատարվում է ամուսնացող քաղաքացու ժամանակավոր բնակության վայրի ՔԿԱԳ մարմնի կողմից: Այդ դեպքում քաղաքացին պետք է ներկայացնի տեղեկանք ժամանակավոր բնակության վայրից` տրված իրավասու մարմինների կողմից:
Հարգելի′ ընթերցողներ, եթե ունեք հարցեր, կարող եք զանգահարել «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն`(096, 093, 010) 54 64 23 հեռախոսահամարներով կամ Ձեր հարցերն ուղարկել [email protected], [email protected] էլեկտրոնային հասցեներով, ինչպես նաև փոստով` ք. Երևան, Աբովյան 22ա/3 (0010) հասցեով:
Ձեր բոլոր հարցերի պատասխանները լույս կտեսնեն «Ժողովուրդ» օրաթերթի առաջիկա համարումներում, ապա ArmLur.am լրատվական կայքում: