ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է մայրաքաղաք Երեւանում

Այս տեսարանը վկայում է այն մասին, որ մեր քաղաքացիների մի մասն այնքան էլ հակված չէ մաքուր Երեւան ունենալուն: Գոնե աղբը թողնեն աղբամանների (թեկուզ եւ լցված) կողքին, ոչ թե շենքերի անկյուններում, որպեսզի երբեմն-երբեմն իրականացվող աղբահանության ժամանակ դա էլ մաքրեն:

 

 

 

ՀԱՐՑ. Եթե Հայաստանի տարածքում աշխատավարձը արտարժույթով է վճարվում, ապա այս դեպքում որեւէ պատասխանատվության ենթարկվո՞ւմ է վճարողը:

Իրինա Մելքոնյան (37 տարեկան, մենեջեր)

ՊԱՏԱՍԽԱՆ. Ի. Մելքոնյանի հարցին ի պատասխան` հայտնում ենք, որ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 165-րդ հոդվածի 3-րդ եւ 4-րդ մասերի եւ ՀՀ ԿԱ պետական եկամուտների 07.09.2009 թվականի N5 պաշտոնական պարզաբանման համաձայն` արժութային հարաբերությունները կարգավորող օրենքներով եւ իրավական այլ ակտերով սահմանված այլ պահանջներ չկատարելը (մասնավորապես աշխատավարձի վճարում ՀՀ դրամով) առաջացնում է տուգանքի նշանակում` խախտման գումարի չափով (բայց ոչ պակաս, քան 100,0 հազ. դրամի չափով):

ՀՀ պետական եկամուտների կոմիտե

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ Հայաստանի Հանրապետությունում ապրանքների իրացման, աշխատանքների կատարման, ծառայությունների մատուցման փողային գնանշումները, ինչպես նաեւ այդ գործարքների դիմաց դրամական (փողային) վճարումները ՀՀ դրամով իրականացնելու պահանջը չկատարելը առաջացնում է տուգանքի նշանակում` խախտման գումարի չափով (բայց ոչ պակաս, քան 2,0 մլն դրամի չափով), ընդ որում` յուրաքանչյուր պահանջի մի քանի խախտումներ թույլ տալու դեպքում յուրաքանչյուր խախտում համարվում է մեկ խախտում: Ի դեպ, նույն խախտումը, որը կատարվել է կրկին վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո 1 տարվա ընթացքում, առաջացնում է տուգանքի նշանակում` խախտման գումարի չափով (բայց ոչ պակաս, քան 4,0 մլն դրամի չափով), ընդ որում` յուրաքանչյուր պահանջի մի քանի խախտումներ թույլ տալու դեպքում յուրաքանչյուր խախտում համարվում է մեկ խախտում:

 

 

 

ՀԱՐՑ. Ընտանեկան կարգավիճակի մասին տրվող տեղեկանքը քանի՞ օրվա ընթացքում հնարավոր է ձեռք բերել: Ի՞նչ ժամկետում է տրամադրվում այն:

Հեղինե Հարությունյան (32 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ.
– տեղեկանքը տրվում է վերը նշված նախատեսված փաստաթղթերը Արդարադատության նախարարություն ներկայացնելուց հետո` 5-օրյա ժամկետում: Նշված ժամկետը կարող է կրճատվել Արդարադատության նախարարության արտաբյուջետային հաշվին կատարվող լրացուցիչ վճարման դիմաց մինչեւ մեկ օր:
– Ներկայացված փաստաթղթերում նշված տեղեկությունները ստուգելու անհրաժեշտություն առաջանալու դեպքում ժամկետը կարող է երկարացվել եւս յոթ օրով:
– Եթե տեղեկանք ստանալու դիմումը տրվել է այլ պետությունում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություն կամ հյուպատոսական հիմնարկ, ապա դիմում-հայտարարության եւ ներկայացված փաստաթղթերի պատճենները ՀՀ արտաքին գործերի նախարարության միջոցով ուղարկվում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն: Փաստաթղթերի ամբողջականությունը ստուգելուց հետո նախարարությունը 5-օրյա ժամկետում ՀՀ արտաքին գործերի նախարարությանը տրամադրում է ընտանեկան կարգավիճակի մասին տեղեկանք հարցումը նախաձեռնողին փոխանցելու համար:
– Հյուպատոսական հիմնարկը նախարարության կողմից տրված տեղեկանքի հիման վրա դիմողին տրամադրում է ընտանեկան կարգավիճակի մասին տեղեկանք` հաստատված հյուպատոսական հիմնարկի ղեկավարի ստորագրությամբ եւ կնիքով:

ՀՀ արդարադատության նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ընտանեկան կարգավիճակի մասին տեղեկանք տրամադրելու համար գանձվում է պետական տուրք` 1000 ՀՀ դրամ: Մեկ աշխատանքային օրվա ընթացքում տեղեկանք տրամադրելու համար գանձվում է լրացուցիչ արտաբյուջետային վճար` 10.000 ՀՀ դրամի չափով, իսկ երկու աշխատանքային օրվա ընթացքում ծառայությունը մատուցելու համար` 7000 ՀՀ դրամի չափով:




Լրահոս