Ինչո՞ւ են այրվում Բերդի անտառները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյեմբերի 1-11-ը Բերդի տարածաշրջանի անտառներում բազում մեծ հրդեհներ են բռնկվել, այրվել են անտառային տասնյակ հեկտար տարածքներ: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են տասնյակ փրկարար ծառայողներ եւ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Արծվաբերդի անտառտնտեսություն» մասնաճյուղի մեծ թվով աշխատակիցներ:

Ներկայումս, բացի Բերդից, Տավուշի մարզի այլ տարածաշրջաններում անտառային մեծ հրդեհներ չկան: Բերդի տարածաշրջանի բնակիչները հայտնեցին, որ այդ հրդեհները միտումնավոր բնույթ են կրում: Անտառները հրդեհում են, որպեսզի կրակից ծառերի բները չորանան, եւ հետագայում դրանք հատվե որպես վնասված, չոր ծառեր: Որոշ դեպքերում էլ անտառն այրում են նախկինում հատած ծառերի հետքերը թաքցնելու համար: Բերդի տարածաշրջանից հայտնեցին, որ շարունակվում է այդ տարածաշրջանի անտառներից անօրինական փայտանյութի տեղափոխումը Իջեւանի եւ Ճամբարակի տարածքներ:

Բացի այդ, Բերդ համայնքի բնակավայրերում «Վիլիս» եւ «ԳԱԶ-66» մակնիշի մեքենաներով անտառից անօրինական փայտանյութ է դուրս բերվում եւ, որպես ձմռան վառելափայտ, վաճառում բնակիչներին:

Ոսկան Սարգսյան
Տավուշ




Լրահոս