Բողոքի ակցիա` Թբիլիսիի Խորհրդարանի շենքի դիմաց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թբիլսիում, Խորհրդարանի շենքի դիմաց բողոքի ակցիան նոր թափ է ստացել։ Ժամը 19։00-ին Վրաստանի պետական օրհներգով մեկնարկել է բազմամարդ ակցիան. տեղեկացնում է aliq.ge-ն:

Նախապես հայտարարվել էր, որ 19։00-ին Խորհրդարանի դիմաց հավաքվելու են երկրի ապագայով մտահոգ քաղաքացիական ակտիվիստները։

Իսկ ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդներն իրենց համախոհներին կոչ արեցին դուրս գալ փողոցային պայքարի։ Մինչ այդ ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդները հանդիպել էին՝ քննարկելու հետագա համատեղ գործողությունների ծրագիրը, որը երեկոյան պետք է ներկայացվի նաև հանրությանը։

Հիշեցնենք, որ այսօր Վրաստանի խորհրդարանը 101 կողմ ձայներով տապալեց 2020 թվականին համամասնական ընտրակարգին անցնելու մասին սահմանադրական փոփոխությունների օրինագիծը։




Լրահոս