Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 15-ին նոր որոշում է ստորագրել, որով Շավարշ Գրիգորյանը նշանակվել է առողջապահության նախարարի տեղակալ:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Շավարշ Գրիգորյանին նշանակել առողջապահության նախարարի տեղակալ»,-նշված է որոշման մեջ:
Վարչապետի մեկ այլ որոշմամբ՝ նա ազատվել է առողջապահության նախարարության «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենի պաշտոնից։