Ռուստամ Մախմուդյանը դատավոր կդառնա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Ռուստամ Մախմուդյանը, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն, առաջիկայում պետք է նշանակվի վարչական դատարանի դատավոր:

Ըստ մեր տեղեկությունների` բավական երկար ժամանակ էր,ինչ իշխանությունների ներսում քննարկվում էր Ռ. Մախմուդյանին Բարձրագույն դատական խորհուրդ տանելու հարցը: Սակայն, կարծես թե, դեռեւս վերջնական որոշում չկա այդ հարցում: Բանն այն է, որ ԲԴԽ-ի անդամության հարցը իշխանությունների համար անլուծելի հարց է մնում, քանի որ թեկնածուների փնտրտուքի ժամանակ բացահայտել են, որոչ բոլորն են ցանկանում իրենց թեկնածուն դառնալ:

Երեկ«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Ռուստամ Մախմուդյանի հետ` պարզելու համար, թե արդյոք ինքը տեղեկություն ունի` պաշտոնների առաջարկների հետ կապված:
 

-Պարո՛ն Մախմուդյան,ըստ տեղեկությունների` առաջիկայում Դուքպետք է նշանակվեք վարչական դատարանի դատավոր, Դուք նման տեղեկություն ունե՞ք:

-Վարչական դատարանի դատավորի ցուցակում եմ, առաջիկայում 65 տարեկան դատավորը թոշակի պետք է գնա, ես պետք է փոխարինեմ դատավորին:

-Իսկ ե՞րբ է լինելու այդ նշանակումը, կոնկրետ ժամանակահատված կա՞:

-Հստակ է այն, որ վարչական դատարանի դատավորի 65 տարին լրանալուց հետոպետք է դատավորը թոշակի մեկնի, կարծում եմ` եկող տարվա փետրվար ամիսն է լինում:

-Ըստ մեր տեղեկությունների` իշխանությունները նպատակ ունեն Ձեզ առաջարկել ԲԴԽ անդամի թեկնածություն: Նման տեղեկություն ունե՞ք:

-Ես պաշտոնապես դեռեւս նման առաջարկություն չեմ ստացել:

-Եթե առաջարկեն, կհամաձայնե՞ք:

-Կարելի է մտածել այդ ուղղությամբ:

-Դուք ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր էիքու քաղաքական գործունեությամբ էիք զբաղվում: Այլեւս քաղաքականությամբ չե՞ք զբաղվելու:

-Չեմ կարող ասել, առնվազն այս պահին եւ առաջիկա ժամանակներում չեմ զբաղվելու, որոշել եմ զբաղվել բացառապեսիմ մասնագիտական գործունեությամբ` իրավաբանությամբ:

զրուցեց Սոնա Գրիգորյանը




Լրահոս