Ինչպե՞ս են ցանկացել սպանել ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Ղուկասյանի եղբորորդուն: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Ղուկասյանի եղբորորդու սպանության փորձի գործը մտավ դատարան:
Հիշեցնենք, որ «Արթիկ» ՔԿՀ-ում մայիսի 19-ին միջադեպ էր տեղի ունեցել երկու դատապարտյալների միջև: Շեկո մականունով հայտնի Արտյոմ Կարապետյանի սպանության համար 17 տարվա ազատազրկման դատապարտված Վահե Ղուկասյանի մտերիմները հատնել էին, որ կալանավայրում փորձել են դանակահարել Ղուկասյանին, եւ փաստի առթիվ «Արթիկ» ՔԿՀ-ում նախապատրաստվել էին նյութեր:
Եվ, ահա, սպանության փորձից մեզ մանրամասներ են հայտնի դարձել:
Մասնավորապես, Գյումրու նախկին քաղաքապետի եղբորորդուն սպանել է ցանկացել 4 անգամ դատված Հարություն Սարգսյանը: Իրավապահները Հարություն Սարգսյանին մեղադրանք են առաջադրել, որ նա, լինելով ՀՀ ԱՆ «Արթիկ» ՔԿՀ դատապարտյալ եւ պատիժը կրելով նշված ՔԿՀ 4-րդ մասնաշենքի 6-րդ խցում,քննությամբ չպարզված շարժառիթով ապօրինաբար նույնՔԿՀ մասնաշենքի 13-րդ խցում պատիժը կրող դատապարտյալ Վ.Ղուկասյանին դիտավորությամբ կյանքից զրկելու` սպանելու նպատակով 2019թ. մայիսի 19-ին` ժ.10:40-ի սահմաններում, ձեւացնելով` իբր, իրեն վատ է զգում, խնդրել է 4-րդ մասնաշենքում ծառայության նշանակված, ԱԱԲ 2-րդ կարգի մասնագետ Ս.Հակոբյանին, որպեսզի բացի իրխցի դուռը, ինչիցհետո, հանկարծակի դուրս վազելով խցից, բարձրացել եւ մտել է դատապարտյալ Վ.Ղուկասյանի խուց ու նախապես իր հետ վերցրած կտրող ծակող դանակով հարվածներ է հասցրել Վ.Ղուկասյանի մարմնի մասերին` պատճառելով թեթեւ վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ, սակայն հանցագործությունն ավարտին չի հասցրել իր կամքից անկախ հանգամանքներով, քանի որ հանդիպել է Վ.Ղուկասյանի դիմադրությանը, ինչպես նաեւ նշված գործողությունները կանխվել են տվյալ պահին վերջինիս խցում գտնվող ՔԿՀ աշխատակիցներ, նշված մասնաշենքում ծառայություն իրականացնողներ Ս. Հակոբյանի եւ Հ. Թադեւոսյանւի կողմից:
Հավելենք, որ 2014թ. հուլիսի 22-ին Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը Արտյոմ Կարապետյանի` Շեկոյի սպանության համար մեղադրվող, Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եղբորորդուն` Վահե Ղուկասյանին, մեղավոր էր ճանաչել` ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 6-րդ կետերով, 104 հոդվածի 1-ին մասով (սպանությունը) եւ 235 հոդվածի 1-ին մասով (ապօրինի կերպով զենք-զինամթերք կրելը):
Քնար Մանուկյան