Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ hայտնել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի` Թուրքիա կատարելիք այցի ժամկետները. հաղորդում է ermenihaber-ը:
Էրդողանը նշել է, որ Պուտինը 2020թ. հունվարի 8-ին մեկնելու է Ստամբուլ, որտեղ կմասնակցի «Թուրքական հոսք» գազատարի բացման արարողությանը: Լրագրողի «Լիբիայի հարցում ի՞նչ դիրքորոշում ունի Ռուսաստանը» հարցին ի պատասխան, Էրդողանը նշել է, որ այդ թեմայի շուրջ այս շաբաթ ցանկանում է հեռախոսազրույց ունենալ Պուտինի հետ: Թուրքիայի նախագահի խոսքով` քանի դեռ Լիբիայի հարցը «նոր սիրիական խնդրի» չի վերածվել, ցանկանում է Ռուսաստանի հետ քննարկել Լիբիայի ֆելդմարշալ Խալիֆա Հաֆթարի հարցը:
Նշենք, որ Լիբիայում 8 տարի է` երկիշխանությունը է: Լիբիայի ազգային համաձայնության կառավարությունն ունի Արևմուտքի աջակցությունը, իսկ Հաֆթարի բանակը` Ռուսաստանի: